Անվանդակ համակարգերի հնարավորությունը Կենտրոնական Ասիայում և Կովկասում

Աշխարհի խոշորագույն ընկերությունները՝ ներառյալ Nestlé, Hilton և Starbucks, արդեն պարտավորվել են ամբողջությամբ անցնել անվանդակ ձվի օգտագործման իրենց գլոբալ գործունեության շրջանակում։ Լեհաստանը, Բրազիլիան, Չինաստանը և Թաիլանդը նույնպես քայլեր են ձեռնարկում վանդակային համակարգերից հրաժարվելու ուղղությամբ՝ պայմանավորված սպառողների աճող պահանջարկով, օրենսդրական փոփոխություններով և նոր շուկաներ մուտք գործելու անհրաժեշտությամբ։

Ղազախստանի, Հայաստանի, Վրաստանի և Կենտրոնական Ասիայի հարևան երկրների մանրածախ առևտրի, սննդի սպասարկման և հյուրանոցային ոլորտների բիզնեսները կանգնած են եզակի հնարավորության առաջ՝ դառնալու տարածաշրջանային առաջատարներ՝ առաջինը անցնելով անվանդակ ձվի մատակարարման։

Anima International կազմակերպությունը կարող է լինել վստահելի գործընկեր՝ տրամադրելով փորձագիտական աջակցություն, գիտելիք և միջազգային կապեր։

Ինչու՞ սկսել հենց հիմա

Դառնալ պատասխանատու սննդարտադրության առաջամարտիկ

Վաղ գործարկողները շահում են շուկայում առաջինի առավելությունը՝ բարելավելով իրենց բրենդի վարկանիշը, շահելով սպառողների վստահությունը և ստեղծելով մրցակցային առավելություն կենդանիների բարեկեցությանն ուղղված աճող հետաքրքրության պայմաններում։

Ապահովել բիզնեսի կայունությունն ու ապագան

Քանի որ միջազգային օրենսդրությունը գնալով խստացնում է վանդակային համակարգերի կիրառումը, անցումը այժմ կօգնի խուսափել ապագայում թանկարժեք փոփոխություններից և ապահովել շուկայի շարունակական հասանելիություն։

Գրավել նոր համագործակցություններ և ներդրումներ

Անվանդակ ձվերի մատակարարման անցումը հստակ ուղերձ է, որ ձեր բիզնեսը համահունչ է գլոբալ չափանիշներին և արժեքներին։ Սա կարող է բացել դռներ՝ դեպի համատեղ ձեռնարկություններ, արտոնագրային համագործակցություններ և ներդրումներ՝ էթիկապես ձևավորված մատակարարման շղթաներին հավատարիմ ընկերություններից։

Պատրաստ եք միանալ շարժմանը՞
Կապվեք մեզ հետ cagefreeproject@animainternational.org հասցեով — մենք կարող ենք խորհրդատվություն տալ և օգնել ընկերություններին հաստատել կապեր գլոբալ գործընկերների ցանցի հետ և մուտք ունենալ լայնածավալ գիտելիքների բազա, թե ինչպես արագացնել անցումը հավերի առանց ճաղերի պահման։